Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» հաղթեց «Իմպուլսին»

Սպորտ
5ab3fb1e4a58e1b02d8752caa3e55ba0

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 32-րդ տուրի առաջին երկու խաղերը ավարտվեցին հյուրերի հաղթանակով:

Մրցաշարի ետնապահ Երեւանի «Արարատը» Իջեւանում հաղթեց 3-րդ հորիզոնականում ընթացող Դիլիջանի «Իմպուլսին»` 1:0:

Երկրորդ տեղում գտնվող Երեւանի «Միկան» նույն հաշվով առավելության հասավ «Ուլիսի» նկատմամբ:

Վաղը կկայանան տուրի մյուս երկու հանդիպումները: Երեւանի «Բանանցը» իր հարկի տակ կընդունի մրցաշարի առաջատար «Շիրակին», իսկ կենտրոնական խաղում կհանդիպեն 3-րդ տեղի համար պայքարող Երեւանի «Փյունիկն» ու Կապանի «Գանձասարը»: