Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀՖ ամփոփեց մրցաշրջան-2012-ը

Սպորտ
f52552a1b1ef595dfb38605475a628f8

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նստավայրում կայացած ՀՀՖ-ի նախագահության ընդլայնված նիստում ամփոփվեցին մրցաշրջան-2012-ում կատարված աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում է ՀՀՖ մամուլի ծառայությունը:

ՀՀՖ փոխնախագահ Արսեն Հակոբյանը, անդրադառնալով 2012-ի մրցաշրջանին, նշել է, որ օրացուցային պլանով նախատեսված բոլոր մրցաշարերը կազմակերպվել են: Ավելին, անցկացվել են նաեւ չնախատեսված միջոցառումներ։ Ալավերդիում եւ Երեւանում լրացուցիչ կազմակերպվել են հուշամրցաշարեր, որոնք նվիրված են եղել հայկական հանդբոլի երախտավորներ Օլեգ Գորբունովի եւ Տիգրան Թերզյանի հիշատակին:

Նիստի ժամանակ Աջափնյակի մարզադպրոցի տնօրեն Արսեն Մխիթարյանը նշել է, որ բարձրակարգ մարզիչների պակաս կա, բացի այդ մարզասրահների բացակայությունը խանգարում է աշխատանքին:


ՀՀՖ նախագահ Սարգիս Գրիգորյանը, անդարադառնալով այդ հիմնահարցերին, հայտնել է, որ ֆեդերացիան առաջիկայում աջակցելու է Շենգավիթի թիվ 1 համալիր մարզադպրոցին, որպեսզի մարզասրահը վերանորոգվի եւ դառնա միջազգային չափանիշներին համապատասխանող:


ՀՀՖ նախագահը նաեւ ասել է, որ ֆեդերացիան խնդիր է դրել 2015-ի համահայկական խաղերի ծրագրում ընդգրկել հանդբոլը: Դրա համար նվազագույնը անհրաժեշտ է, որ 5 երկրների 8 քաղաքներ մասնակցելու հայտեր ներկայացնեն:

Քննարկվել է նաեւ 2013 թ միջոցառումների օրացուցային պլանը: Առաջարկվել է

կազմակերպել միայն 18 տարեկանից բարձր խաղացողների թիմերի Հայաստանի առաջնություն կամ գավաթի խաղարկություն: Եկող տարի լրացուցիչ կանցկացվի մինչեւ 11 տարեկան հանդբոլիստների «Սրընթաց գնդակ» մրցաշար: