A
A
Էլինա Դանիելյանը կմրցի թիմակցի հետ
Կանանց շախմատի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում ՖԻԴԵ-ի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը կմրցի Հարիկա Դրոնավալիի, այսինքն իր թիմակցի հետ, քանի որ հնդիկ շախմատիստուհին նույնպես Երեւանի «Միկայում» է ելույթ ունենում: Առաջին պարտիայում մեր շախմատիստուհին հանդես գալիս սեւ խաղաքարերով:
Հայաստանի մյուս մասնակից, կանանց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, այս փուլում ուժերը կչափի Ռուսաստանի ներկայացուցիչ Նադեժդա Կոսինցեւայի հետ, որը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը: Մեր շախմատիստուհին նույնպես կսկսի սեւ խաղաքարերով: