A
A
Էլինա Դանիելյանը հաղթեց թայ բրեյքում
Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը շախմատի կանանց աշխարհի առաջնության առաջին փուլի թայ բրեյքում 3:1 ընդհանուր հաշվով հաղթեց վրացուհի Սոֆիկո Խուխաշվիլուն եւ մտավ 1/16 եզրափակիչ:
Արագ շախմատի առաջին պարտիայում նա պարտվեց սպիտակներով, սակայն երկրորդում վերականգնեց հավասարակշռությունը: Հաջորդ երկու պարտիաները Էլինա Դանիելյանը վստահ անցկացրեց եւ հաղթանակ տարավ:
Այդպիսով, Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը շարունակում են պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար: