«ՄԱՆԴԱՏ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՏՎԵԼ, ՈՐ ԶՐԿԵՆՔ ՆՐԱՆՑ ՄԱՆԴԱՏԻՑ»
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ փոխնախագահները վերջերս տարբեր առիթներով ակնարկում են, թե ԱԺ նիստերից ընդդիմադիր պատգամավորների բացակայության հարցը պետք է դնել քննարկման § եթե նրանց բացակայությունը համարվի անհարգելի, ապա նույնիսկ կարող են խորհրդարանական ընդդիմությանը զրկել պատգամավորի մանդատից:
«Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ այդ հարցի քննարկումը լրիվ օրինական է, իսկ պատգամավորների պահվածքը՝ հակասահմանադրական:
Ընդհանրապես, ԱԺ կանոնակարգ-օրենքի 1գլխի 12-րդ հոդվածի համաձայն, պատգամավորը կարող է զրկվել մանդատից, եթե մեկ նստաշրջանի քվեարկությունների առնվազն կեսից նրա բացակայելը համարվում է անհարգելի:
Գալուստ Սահակյանը կարծում է, որ եթե ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկումից հետո պարզվի, որ անհարգելի է նրանց բացակայությունը, խորհրդարանը կարող է քաղաքական որոշում կայացնել § նրանց զրկել պատգամավորի մանդատից: Բայց այդ հարցին իր անձնական վերաբերմունքի մասին Գալուստ Սահակյանը լռեց, ասելով, որ դեռ ժամանակը չի:
Նկատենք, որ այդ հարցը պետաիրավական հանձնաժողովի նիստում կարող է քննարկվել միայն հաջորդ նստաշրջանի սկզբում` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Հենց այդ պատճառով ընդդիմադիր պատգամավորները չեն շտապում մեկնաբանել նման կարգի հայտարարությունները:
Իսկ խոսակցությունների իմաստը, ըստ եր§ույթի, ընդդիմադիր պատգամավորներին վախեցնելու § խորհրդարան բերելու փորձերն են:
Նկատենք, որ եթե բոլոր խմբակցությունների անդամները իրենց կարծիքը ներկայացնելիս խուսափողական պատասխաններ էին տալիս, ապա ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանը նկատեց. «Մենք չենք մանդատ տվել նրանց, որ մենք էլ զրկենք»: