Այս տարի պարտքերն են փակելու
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով ՀՀ 2013թ բյուջեի նախախագիծը նշեց, որ կարեւորվելու է հատկապես մակրոտնտեսության կայունության ապահովումը:
«Տնտեսական աճի առումով մեր թիրախային կետը 6.2 տոկոսն է՝ հաշվի առնելով այս տարվա 7 տոկոսանոց աճը: Այդ նպատակով մենք պետք է ունենանք բավականին պաշարներ, որպեսզի կարողանանք դիմակայել բացասական ռիսկերին»,- հայտարրաեց վարչապետը:
Նա նաեւ նշեց, որ կառավարությունը ուշադրություն է դարձնելու բոլոր այն ծրագրերին, որոնք սկսել են 2012թ.: Դոնորներից մեր կառավարությունը ակնկալում է 300 մլն ԱՄՆ դոլար, որը կուղղվի հիմնականում դպրոցաշինությանը:
Սոցիալական բնագավառի ծախսերի (կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն) տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է 41,8%, պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման ոլորտներինը՝ 21,1%, տնտեսության ճյուղերինը՝ 14,1 %, պետական պարտքի սպասարկմանը՝ 4,6 %, եւ այլն
«Էական ուշադրություն ենք դարձնելու պետական պարտքի սպասարկմանը. այն 2013թ. գնահատվելու է միջին ծանրության եւ ռիսկային չի համարվի»,-ասաց նա։
Ընդհանուր եկամուտների շուրջ 992,9 մլրդ դրամը նախատեսվում է ստանալ հարկային եկամուտներից և պետական տուրքերից, 16,4 մլրդ դրամը` պաշտոնական դրամաշնորհներից, 22,3 մլրդ դրամը` այլ եկամուտներից:
ՀՀ Ֆինանասների նախարար Վաչե Գաբրիելյանն իր կողմից, մանրամասն անդրադառնալով բյուջեի բոլոր բաժիններին, նշեց, որի 2013թ. աչքի է ընկնելու տնտեսության դիֆերսիֆիկացման խորացմամբ, գործնական միջավայրի էական բարելավմամբ: