Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուջեի քննարկումները սկսվեցին

Տնտեսություն
a4d21e733ac7d49fe26def88ca317b14

Հոկտեմբերի 30-ից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում, մեկնարկել են ՀՀ 2013թ.-ի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները` ըստ առանձին ոլորտների: Քննարկումները կտևեն մինչև նոյեմբերի 8-ը:

Նախնական քննարկումների ավարտից հետո «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը կընդգրկվի ԱԺ նոյեմբերի 12-15-ի լիագումար նիստերի օրակարգում:

ՀՀ 2013թ.-ի պետական բյուջեի նախագիծն եկամուտների գծով կազմում է 1 տրիլիոն 31 մլրդ 586 մլն 642 հազար 800 դրամ, ծախսերի գծով` 1 տրիլիոն 151 մլրդ 375 մլն 837 հազար 600 դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 119 մլրդ 789 մլն 194 հազար 800 դրամ: