A
A
Երեքը` առաջատարների խմբում
Սանկտ Պետերբուրգում ընթացող Չիգորինի հուշամրցաշարում կայացան 2-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատիստներից երկրորդ անընմեջ հաղթանակները տարան Ռոբերտ Հովհաննիսյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Հովիկ Հայրապետյանը: Առաջատարների թվում են նաեւ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակիցներ Նիկիտա Մատինյանը, Սերգեյ Գրիգորյանցը եւ Գոռ Հայրապետյանը: Մրցաշարը հաղթանակով սկսած Վլադիմիր Հակոբյանը այս տուրում ոչ-ոքի խաղաց:
Այսօր տեղի կունենան 3-րդ տուրի պարտիաները: Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով կմրցի ռուսաստանցի Իվան Ռոզումի հետ, Ավետիք Գրիգորյանը սպիտակներով կհանդիպի թուրք Էմրե Սանի, իսկ Հովիկ Հայրապետյանը` ռուսաստանցի Անտոն Շոմոեւի հետ: Վլադիմիր Հակոբյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Շամիլ Արսլանովը: Մեր շախմատիստը հանդես կգա սեւ խաղաքարերով: