Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ են կասեցվել փոխանցման համակարգերը (տեսանյութ)

Տնտեսություն
c7eaeb55fdb4a57446d5b6c7157ab602

Հայաստանում սեպտեմբերից կասեցվել է «Զոլոտայա կարոնա» եւ «Միգոմ» դրամական փոխանցման համակարգերի գործունեությունը:

«Այս համակարգերը թեեւ, պայմանագիր էին կնքել ԿԲ-ի հետ, որ ապահովելու են անխափան դրամական փոխանցումներ, սակայն իրենց պարտավորությունները չէին կատարել ԼՂՀ Ստեփանակերտ, Շուշի, Հադրութ քաղաքաներում գտնվող բանկերի որոշ մասնաճյուղերով»,- ասաց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը։

Ներկայումս ՀՀ-ում ընդհանուր առմամբ գործում են 14 դրամական փոխանցումների համակարգեր: Այսօր Երեւանում «ԱՊՀ դրամական փոխանցոմների զարգացման հեռանկարներն ու նոր տեխնոլոգիաները» համաժողովին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ-ն ավելի շատ գումարներ ստացող, այլ ոչ թե արտահանող երկիր է.

«Դրամական փոխանցումները մեր երկրի համար առաջնահերթ նշանակություն են ստանում, քանի որ ունենք մեծ Սփյուռք: Բացի այդ, ուզում եմ նշել, որ մեր բանկային եւ ֆինանսական համակարգերը դրամական փոխանցումների համար բավականին կայուն ու հուսալի են: Դա է վկայում տնտեսական ճգնաժամի տարիներին մեր ունեցած ցուցանիշները, երբ ի տարբերություն ԱՊՀ մյուս երկների մենք կարողացանք դիմակայել ճգնաժամի հարվածներին»,- հայտարարեց վարչապետը։

Ի դեպ, 2012թ.-ի օգոստոսին կատարված մասնավոր փոխանցումների մաքուր ներհոսքը կազմել է 158,4 մլն դոլար, որից դրամական փոխանցումների շուրջ 95 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին։