Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես են բարձրացնելու արտադրողականությունը (տեսանյութ)

Տնտեսություն
afa4fa066ff89300c96110a86545440d

«Էկոնոմիկայի նախարարությանն անհրաժեշտ է իրականացնել վերլուծական աշխատանքներ և առաջարկություններ ներկայացնել մեզ։ Խոսքն այն մասին է, որ մենք պետք է մեր երկրում բարձրացնենք աշխատանքի արտադրողականությունը, որը պետք է զուգակցվի աշխատավարձերի բարձրացումով»,- այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ամփոփելով սեպտեմբեր ամիսը՝ նա տեսնում է, որ աշխատավարձերի մոտ 5,3 տոկոսի իրական աճ ունենք, ընդ որում, մասնավոր հատվածում աշխատավարձի աճը գերազանցում է պետական հատվածում աճին. «Բայց պետք է գնանք այն ճանապարհով, որ արտադրողականությունը բարձրացնենք, այսինքն, պետք է իրականացվեն կրճատումներ և աշխատավարձի բարձրացում, եթե այս խնդիրը գնալով խորանում է»։