A
A
Թուրքերը Հայաստան չեն մտնի
Տասնօրյա ընդմիջումից հետո բեռները Թուրքիայից Հայաստան կհասնեն։ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ, «Ապավեն» ընկերության սեփականտեր Արսեն Ղազարյանը «Ա1+»-ին հայտնեց, որ խնդիրը երեկվանից կարգավորվել է։
Բեռնափոխադրման դադարի պատճառը,ըստ նրա, վրացական կողմի՝բեռնափոխադրումների ռեժիմը փոխելու որոշումն էր։
Այսուհետ թուրքական ընկերությունները բեռները հասցնելու են մինչեւ վրացական սահման։ Վրաստան-Հայաստան հատվածում փոխադրումը պետք է կատարի վրացական ընկերությունը։