Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սադրանքներ Եվրոպայի լիգայի խաղում

Սպորտ
47eb08f7fea86fcbd206a55366e87981

Եվրոպայի լիգայի առաջին տուրի «Պարտիզան» - «Նեւթչի» հանդիպումից հետո ադրբեջանական թիմի դարպասապահ, ազգությամբ սերբ Սաշա Ստամենովիչը շրջվել է դեպի հանդիսականները՝ ցուցադրաբար ուրախանալով։

Դա զայրացրել է «Պարտիզանի» ֆուտբոլիստներին, հատկապես Ալեքսանդր Միտրովիչին, որը ցանկացել է պարզել հարաբերությունները իր անհամեստ հայրենակցի հետ: «Նեւթչիի» դարպասապահին հաշվեհարդարից փրկել է «Պարտիզանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վերմեզովիչը, որը իր հովանու տակ է վերցրել մրցակցի դարպասապահին եւ նրան ուղեկցել է մինչեւ հանդերձարան:

Ինչպես տեղեկցանում են սերբական լրատվամիջոցները, «Պարտիզանի» երկրպագուները խաղից առաջ վիրավորական պաստառ են պարզել Սաշա Ստամենովիչի հասցեին, որի վրա գրված է եղել հետեւյալը. «քթավոր կապիկ, որը բնակվում է Ադրբեջանում»:

Ֆուտբոլասերների նման հակակրանքի պատճառն այն է, որ «Նեւթչիի» դարպասապահը նախկինում խաղացել է «Ցրվենա Զվեզդայում», որը «Պարտիզանի» ամենաոխերիմ մրցակիցն է:

Հավելենք, որ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 0:0: