A
A
Հայաստան – Ուկրաինա` 2,5:1,5
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակում է իր հաղթարշավը Ստամբուլում անցկացվող օլիմպիադայում:
5-րդ տուրում մեր շախմատիստները 2,5:1,5 հաշվով պարտության մատնեցին մրցաշարի ֆավորիտներից մեկին` Ուկրաինայի հավաքականին: Այդպիսով, Հայաստանի ընտրանին 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ Ռուսաստանի հետ միասին գլխավորեց աղյուսակը:
Հաջորդ, 6-րդ տուրում, մերոնք կմրցեն հենց ռուսաստանցի շախմատիստների հետ: Այդ մրցամարտը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին:
Հայաստանի կանանց հավաքականը 5-րդ տուրում պարտության մատնեց Անգլիայի ընտրանուն` 2,5:1,5: Մեր թիմը երրորդ հաղթանակը տարավ օլիմպիադայում եւ բարելավեց մրցաշարային գործերը: