Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կհանդիպի Թուրքմենստանի հետ

Սպորտ
05742d83394ebaed080faf914ec1e5d0

2013 թ մարտի 22-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ՀՖՖ-ի եւ Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ ստորագրվել է պայմանագիր` ընկերական խաղ անցկացնելու մասին:

Երկու երկրների ֆուտբոլիստներն 8 տարի առաջ արդեն հանդիպել են: Երեւանում կայացած այդ խաղն ավարտվել է Հայաստանի ընտրանու հաղթանակով` 1:0:

Թուրքմենստանի հավաքականն ներկայումս իր վարկանիշով (137-րդ տեղ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում) գերազանցում է մեր թիմի նախկին մրցակցին` Ղազախստանի հավաքականին (147-րդ), որին մերոնք հաղթել են 3:0 հաշվով:

Նշենք, որ Հայաստանի հավաքականը իր հաջորդ ստուգատեսը անցկացնելու է օգոստոսի 15-ին: Այդ օրը մեր ընտրանին «Հրազդան» մարզադաշտում կհյուրընկալի Բելառուսի ազգային թիմին: