A
A
Ոչ-ոքիներ Ջերմուկում
Ջերմուկում շարունակվում է ՖԻԴԵ-ի կանանց Մեծ մրցանակի 5-րդ փուլը:
Այսօր կայացած 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով ոչ-ոքի խաղաց չինուհի Ռուան Լուֆեյի հետ: Մեր շախմատիստուհին վաստակեց 3,5 միավոր եւ մնաց 5-րդ հորիզոնականում:
Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը սեւերով խաղաղ դաշն կնքեց մոնղոլուհի Բաթիյագ Մոնղոլթուլի հետ: Նա նույնպես վաստակեց 3,5 միավոր եւ հավասարվեց իր հայրենակցուհուն:
Վաղը նախատեսված 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով կհանդիպի ռուսաստանցի Եկատերինա Կովալեւսկայայի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը սեւերով ուժերը կչափի չինուհի Ժաո Քսյուի հետ: