A
A
Օլիմպիական խաղ` կեղծ անձնագրով
Պակիստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Արիֆ Հասանը հերքել է այն մեղադրանքը, որ իբր այդ երկրի օլիմպիական պատվիրակության մեջ ընդգրկված են նաեւ սովորական զբոսաշրջիկներ:
Ինչպես նշում է անգլիական The Sun թերթը, իր լրագրողներից մեկը Պակիստանում 600 ֆունտ ստեռլինգով ձեռք է բերել կեղծ անձնագիր, իսկ 7000 ֆունտով ընդգրկվել է Պակիստանի օլիմպիական կոմիտեի պատվիրակության կազմում:
«Նման բան չկա: Մեր պատվիրակության կազմում բոլորն էլ մաքուր են եւ պատահական մարդիկ չկան: Լոնդոն մեկնողների բոլոր փաստաթղթերը մանրակրկիտ ստուգվել է օլիմպիական խաղերի կազմակերպիչների կողմից» - ասել է Արիֆ Հասանը: