Գաբրիելը հաղթեց
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է վստահ հանդես գալ Հունաստանի Ռեթինմո քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում:
Մեր գրոսմայստերը 5 տուրից հետո վաստակեց 5 միավոր եւ սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: Գաբրիել Սարգսյանը իր վերջին պարտիայում պարտության մատնեց իրեն համաքայլ ընթացող ուկրաինացի գրոսմայստեր Յուրի Կրիվորուչկոյին:
6-րդ տուրում հայ շախմատիստը կհանդիպի ռուսաստանցի գրոսմայստեր Ռիչագովի հետ, որը ունի 4,5 միավոր:
Մեր մյուս մասնակից Տիգրան Մամիկոնյանը 3,5 միավորով զբաղեցնում է 32-րդ տեղը:
Վրացահայ գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը, որը հաղթող ճանաչվեց Ջերմուկում անցկացրած Կարեն Ասրյանի 5-րդ հուշամրցաշարում, հաջող հանդես եկավ նաեւ լեհական Վրոցլավում ավարտված միջազգային մրցաշարում:
Մեր հայրենակիցը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, արժանացավ 2-րդ մրցանակին: Առաջին տեղը զբաղեցրեց լեհ շախմատիստ Բամիլ Դրագունը, որը ունի 7,5 միավոր: