Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահե Գրիգորյանը հաղթեց Եվրադատարանում

Հասարակություն
293b8d83a15e0e99d56a5fd6b2b3754b

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել է փաստաբան Վահե Գրիգորյանի հայցը` ընդդեմ Հայաստանի Հանրապետության (CASE OF GRIGORYAN v. ARMENIA .Application no. 3627/06) : Հայաստանի կառավարությունը Վահե Գրիգորյանին պետք է հատկացնի 2500 եվրո։

Վահե Գրիգորյանը,ով Բուզանդի փողոցի՝ պետական կարիքների համար իրենց տներից վտարված բնակիչների փաստաբանն էր, 2005-ի հոկտեմբերի 7-ին  ձերբակալվել էր խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով։

Հոկտեմբերի 10-ին նրա նկատմամբ կալանքն ընտրվել էր որպես խափանման միջոց: Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: Այնուհետև կալանքը երկարացվել էր երկու ամսով:

Եվրոպական դատարանը գտել է, որ Վահե Գրիգորյանի նկատմամբ կալանք կիրառելով խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասը` «ազատության իրավունք» և նույն կոնվենցիայի 6-րդ մասը` «արդար դատավարություն»: