A
A
Արտակ Եդիգարյանը ընտրեց 21 համարը
Հայաստանի հավաքականի ու Երեւանի «Փյունիկի» պաշտպան Արտակ Եդիգարյանը ելույթները կշարունակի Դոնեցկի «Մետալուրգում»:
Ուկրաինական ակումբն այսօր ներկայացրել է նորեկներին: Արտակ Եդիգարյանը հանդես կգա 21 համարի մարզաշապիկով:
«Մետալուրգի» գլխավոր մարզիչ Վլադիմի Պյատենկոն, բնութագրելով թիմի նորեկներին, Արտակ Եդիգարյանի համար ասել է. «Նա Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ է»:
Հիեցնենք, որ «Մետալուրգում» հանդես են գալիս նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Կառլեն Մկրտչյանը եւ Գեւորգ Ղազարյանը:
Ներկայումս «մետաղագործները» պատրաստվում են վաղը կայանալիք Ուկրաինայի սուպերգավաթի հանդիպմանը, որտեղ պետք է մրցեն իրենց համաքաղաքացիների` «Շախտյորի» ֆուտբոլիստների հետ: Վերջինիս կազմում հանդե է գալիս Հայաստանի հավաքականի առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: