Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտ Մանուչարյան. «Ի՞նչ կարեւոր է, թե ով է նախագահը» (տեսանյութ)

Քաղաքականություն
09e05e9f79c9eb27469c1dc43c20a293


«Հայաստանը կառավարում են օտար աստվածները»,-այսօր հայտարարել է Աշոտ Մանուչարյանը։ Բոլոր օտար աստվածներն, ըստ նրա, մեկ անուն ունեն՝ փող։ «Այն, որ մենք դեգերում ենք անապատում, դա օտար աստվածների ընտրության հետեւանք է»,-ասել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամը։

Օտար աստվածները, նրա կարծիքով, Հայաստանից դուրս գտնվող քաղաքական արժեհամակարգերն են՝ ռուսական կամ անգլո-ամերիկյան։ Ռուսական աստվածները Հայաստանում, ըստ պարոն Մանուչարյանի, ընտրել են «Բարգավաճ Հայաստանին», եւ նրանք կասեն՝ կունենա՞ ԲՀԿ-ն նախագահի թեկնածու, թե՝ ոչ։ «ԲՀԿ-ն կունենա սեփական թեկնածու»,-հռչակում է նա։ Օրինակ, Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին Աշոտ Մանուչարյանը տեսնում է անգլոամերիկյան աստվածների իշխանության տակ։ «Սերժ Սարգսյանն է լինելու նախագահ, թե այլ որեւէ մեկը, ըստ էության Հայաստանում ոչինչ չի փոխվելու»,-ասում է պարոն Մանուչարյանը։

Ովքե՞ր են մեր աստվածները, որոնց պետք է հետեւեն հայ ժողովուրդը եւ Հայաստանի իշխանությունները։ Պարոն Մանուչարյանն անուններ չի սիրում տալ։ Բայց կարող է ասել, թե ինչ պետք է կարդա Սերժ Սարգսյանը, Հայաստանը խելամիտ ձեւով ղեկավարելու համար. «Լսի Կոմիտասին, կարդա Նարեկացուն»։ Երկրորդ անգամ նախագահի պաշտոնին տիրանալ ցանկացող Սերժ Սարգսյանին, պարոն Մանուչարյանը կարող է առաջարկել նաեւ քրիստոնեական գրականություն. «Ես պարոն Սարգսյանին էլ եմ տեսել եկեղեցում հեռուստացույցով, ես կարող եմ առաջարկել ձեզ Կարեն Երվանդյանի «Քրիստոսի երկրորդ գալիքը»»։