A
A
Գազամատակարարումը դադարեցվել է
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` հունիսի 8-ին ժամը 16:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Ղազախ -Սագուրամո 1000 մմ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ:
Գազամատակարարման վերականգնման մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ: