Եվրո-2012-ի տոմսերը պատրաստ են
Ֆուտբոլի եվրոպական միությունը այսօր Կիեւ «Օլիմպիական» մարզադաշտում ներկայացրել է Եվրոպայի 2012 թ առաջնության եզրափակիչ փուլի տոմսերի դիզայնը:
Կեղծարարներից պաշտպանելու համար տոմսերը կունենան 6-7 պաշտպանիչ շերտեր: Դրանց մասին հիմնականում տեղեկացված են այն հսկիչները, որոնք անմիջականորեն կաշխատեն մարզադաշտերում:
«Եվրո-2012»-ի կազմակերպիչները պաշտոնապես հայտարարել են, որ բոլոր խաղերի տոմսերը վաղուց սպառված են: Սակայն Գերմանիայում նախապես տոմսեր ձեռք բերած ֆուտբոլասերները սկսել են մասսայական վերադարձնել դրանք:
Դրա պատճառները մի քանիսն են: Մասնավորապես, գերմանացիների կարծիքով բավականին թանկ են ավիատոմսերը, իսկ երկաթուղիների ամառային ժամանակացույցը դեռ հայտնի չէ, իսկ գերմանացիները չեն սիրում նման հարցերը լուծել վերջին պահին:
Ֆուտբոլասերներին զայրացրել են նաեւ Ուկրաինայի հյուրանոցների գները, որոնք թանկացել են մոտ 3-4 անգամ, ուտի նրանց մեծ մասը հրաժարվում են ուկրաինական տոմսերից եւ մտադիր են Եվրո-2012-ի խաղերը դիտել հարեւան Լեհաստանում: