Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլիմպիական ուղեգիր Սոչիից

Սպորտ
cbf1dba7c555bab326669e8fbc3d24b4

Գյումրեցի նիզականետորդուհի Քրիստինե Հարությունյանը Հայաստանի համար հերթական օլիմպիական ուղեգիրը նվաճեց:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը, Սոչիում կայացած աթլետիկայի Ռուսաստանի առաջնության նիզակի նետման կանանց մրցաշարում Քրիստինե Հարությունյանը ցույց է տվել 59,12 մ արդյունք եւ 12 սմ գերազանցել օլիմպիական նորման:

Լոնդոնի օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցումներին Հայաստանից կմասնակցի նաեւ գյումրեցի նիզականետորդ Մելիք Ջանոյանը:

Նշենք, որ Հայաստանը արդեն օլիմպիական խաղերի 18 ուղեգիր ունի: