A
A
Լոնդոնյան մարաթոնի հերթական զոհը
Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում կայացած ավանդական մարաթոնյան վազքում մահացել է մասնակիցներից մեկը:
Մրցատարածության միջնամասում 30-ամյա մարզուհի Կլեյր Սկիրեսը վայր է ընկել եւ կորցրել գիտակցությունը: Չնայած բժիշկների շտապ օգնությանը, նա այդպես էլ ուշքի չի եկել եւ մահացել է:
Լոնդոնյան մարաթոնի պատմության մեջ սա 10-րդ նման դեպքն է: Վերջին անգամ այդ մրցավազքում մահ արձանագրվել էր 2007 թվականին:
Նշենք, որ այս տարվա մարաթոնին մասնակցել են 35.500 վազորդ: Ամենատարեց մասնակցը եղել է 101 տարեկան, որը 42,2 կմ տարածությունը հաղթահարել է 7 ժամ 49 րոպեում: Տղամարդկանց մրցավազքի հաղթող, քենիացի Ուիլսոն Կիպսանգից դրա համար պահանջվել է 2 ժամ, 4 րոպե եւ 44 վարկյան ժամանակ: