Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնները հայտնի են

Սպորտ
c862d55b94b31d75830adbe6219a86bf

Մարտի 21-22-ը Երեւանի «Աշխատանք» մարզադահլիճում անցկացվեց սամբոյի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցաշարին մասնակցել են ավելի քան 100 մարզիկներ հանրապետության մարզերից, քաղաքներից եւ ԼՂՀ-ից:

Տարբեր քաշային կարգերում Հայաստանի չեմպիոն են դարձել հետեւյալ սամբիստները.

52 կգ՝ Մխիթարյան Գրիգոր (Գյումրի)
57 կգ՝ Վարդանյան Վահան (Գյումրի)
62 կգ՝ Վարդանյան Արթուր (Գյումրի)
68 կգ՝ Նաղդալյան Անդրանիկ (Երեւան)
74 կգ՝ Քարհանյան Ալբերտ (Աբովյան)
82 կգ՝ Դանիելյան Աշոտ (ԼՂՀ)
90 կգ՝ Ջանոյան Կարեն (Գյումրի)
100 կգ՝ Իսպիրյան Արմեն (Երեւան)
+100 կգ՝ Գուլյան Արման (Երեւան)

Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի սամբոյի հավաքականը, որը մայիսի 17-21-ը Մոսկվայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: