Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց միայն Սերգեյ Մովսիսյանը

Սպորտ
e2cea71562406d0e8cb19d67da688d75

Մեր գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Ռուսաստանի տղամարդկանց թիմային առաջնության 5-րդ տուրում անմիջականորեն հաղթանակ պարգեւեց իր թիմին:

«Սանկտ Պետերբուրգ» - «Էկոնոմիստ» մրցախաղի 5 պարտիաները խաղաղ ավարտ ունեցան, եւ միայն Սերգեյ Մովսիսյանը կարողացավ կոտրել իր մրցակցի՝ գրոսմայստեր Պավել Էլյանովի դիմադրությունը: Այդպիսով, սանկտպետերբուրգցիները հաղթեցին 3,5:2,5 հաշվով եւ վաստակած 8 միավորով հավասարվեցին հենց սարատովցիներին:

Այս տուրում հաղթանակ տարավ նաեւ մրցաշարի ամենահայկական թիմը՝ «Ատոմը», որի կազմը համալրված է 5 հայ շախմատիստներով: Ատոմցիները նվազագույն՝ 3,5:2,5 հաշվով առավելության հասան Սամարայի «Ժիգուլիի» նկատմամբ: Հինգ տուրից հետո «Ատոմը» 4 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը:

Այսօր նախատեսված 6-րդ տուրում «Սանկտ Պետերբուրգը» ուժերը կչափի Մոսկվայի «Նավիգատորի», իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ Ալեքսանդր Մոսկալենկոյի հետ: «Ատոմը» կխաղա Մոսկվայի «Օրիենտայի» դեմ: