Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկին» կհաջողվի՞ գրավել անառիկ դարպասը

Սպորտ
b6461eb72272b0e36fe0194e914a4ec4

Այսօր երկու հանդիպումներով կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 4-րդ տուրը:

Անցած տարվա փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» իր մարզադպրոցի խաղադաշտում կընդունի Կապանի«Գանձասարին»:

Փյունիկցիները առաջնությունում անցկացրած երկու հանդիպումներում առայժմ հաղթանակ չեն տոնել, իսկ ահա կապանցիները ոչ միայն պարտություն չեն կրել, այլեւ գոլ բաց չեն թողել:

Հաշվի առնելով թիմերի արդյունքները` խաղի ֆավորիտը, անշուշտ, «Գանձասարն» է: Սակայն բուքմեյքերները հակառակ կարծիքին են: Դրանք ավելի շատ հավատում են «Փյունիկի» հաղթանակին՝ 2,00 գործակից՝ «Գանձասարի» 3,20-ի դիմաց:

Այսօր նախատեսված երկրորդ խաղում «Իմպուլսը» բացահայտ ֆավորիտ է համարվում «Արարատի» հետ մրցավեճում: Դիլիջանցիները մեկ անգամ արդեն ճաշակել են հաղթանակի բերկրանքը, իսկ ահա արարատցիները դեռեւս միավոր չեն վաստակել: «Իմպուլսի» հաղթանակը բուքմեյքերները գնահատում են 1,25, իսկ «Արարատինը»՝ 9,00 գործակից:

Տուրի մյուս երկու հանդիպումները տեղի կունենա հաջորդ երկու օրերին: Ապրիլի 15-ին «Ուլիսը» կհյուրընկալի «Միկային», իսկ ապրիլի 16-ին «Բանանցը» իր հարկի տակ կմրցի «Շիրակի» հետ: Այս զույգերում, ըստ բուքմեյքերների, ֆավորիտները դաշտի տերերն են: