Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան – Թուրքիա՝ մրցախաղ Բաթումում

Սպորտ
72ed4358660e9fce1f08787f5d0c5c8a

Լողափնյա հանդբոլի Հայաստանի մինչև 18 տարեկան մարզուհիների հավաքականը այս տարի կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվելու է Բաթումում, հուլիսի 7-8-ին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Վիճակահանությամբ մեր թիմը ընդգրկվել է B ենթախմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Շվեյցարիայի, Ռուսաստանի եւ Թուրքիայի հավաքականները: A խմբում հանդես կգան Հունգարիայի, Ուկրաինայի, Նորվեգիայի եւ Վրաստանի ընտրանիները:

Խմբային փուլից հետո կսկսվի փլեյ օֆը: A խմբի հաղթողը կխաղա B խմբում 4-րդ տեղը զբաղեցնող թիմի հետ, 2-րդ տեղ գրավողը` մյուս խմբի 3-րդ թիմի հետ, եւ այդպես շարունակ: Այդ զույգերի հաղթողները կմտնեն կիսաեզրափակիչ եւ կշարունակեն պայքարը մեդալների համար:

Մրցաշարին լավ պատրաստվելու համար ՀՀՖ-ի հրավերով սերբ ճանաչված մասնագետ Սաշա Կուբորովիչը հունիսի 27-ից մինչեւ հուլիսի 7-ը, նախ Սեւանում, ապա Բաթումում, մարզումներ կանցկացնի Հայաստանի հավաքականի հետ: