A
A
Միավոր կորցրեց միայն Սերգեյ Մովսեսյանը
Շախմատի Ռուսաստանի տղամարդկանց թիմային առաջնությանը մասնակցում են 9 հայազգի շախմատիստներ, այդ թվում Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը:
Առաջին տուրում մեր գրոսմայստերը կես միավոր է բերել իր թիմին՝ «Սանկտ Պետերբուրգին»՝ ոչ-ոքի խաղալով իր մրցակցի հետ: Ի դեպ, Կազանի թիմի հետ խաղում դա եղել է սանկտպետերբուրգցիների միակ կորցրած կես միավորը:
Սոչիում ընթացող առաջնությունում ամենահայկականը Դեսնոգորսկի «Ատոմ» թիմն է, որի 8 անդամներից հինգը հայ են՝ Պողոս Նահապետյան, Բենիամին Գալստյան, Վարդգես Թովմասյան, Սարգիս Մանուկյան, Գեորգի Պողոսյան: Առաջին տուրում ատոմցիները 1,5:4,5 հաշվով պարտվել են Սանկտ Պետերբուրգի շախմատի դպրոցի թիմին: