Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5 երկրներ հրաժարվում են դոլարից ու եվրոյից

Տնտեսություն
77d231b64c1a268e4e3ce5de11a91611

Աշխարհի 5 երկրներ՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավ Աֆրիկյան Հանրապետություն, պայմանավորվել են աստիճանաբար «հեռանալ» դոլարից ու եվրոյից։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում այսօր՝ մարտի 29-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Երկրների նախագահները նաև որոշել են միասնական առևտրային հարաբերություններ ստեղծել։

BBC-ի փոխանցմամբ, Դելիի գագաթնաժողովում փոխհամաձայնագիր է ստորագրվել, համաձայն որի՝ 5 երկրների բանկերը պարտավորվել են այսուհետ միայն ազգային արժույթով ֆինանսավորել միմյանց և համատեղ նախագծերը։