A
A
«Ուլիսը» մրցակցին կընդունի Իջեւանում
Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երեւանի «Ուլիսը» իր առաջին մրցակցին` Կապանի «Գանձասարին», կհյուրընկալի Իջեւանի «Առնար» մարզադաշտում: Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց թիմի պետ Գագիկ Գալստանը:
Իսկ ահա Դիլիջանի «Իմպուլսը», որն այս տարի իր խաղերը անցկացնելու է Արարատ քաղաքի մարզադաշտում, իր անդրանիկ խաղում Երեւանի «Միկա» մարզադաշտում կհյուրընկալի ... հենց իրական դաշտի տիրոջը` «Միկային»:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 1-ին տուրի խաղերը հետաձգվել են, իսկ երկրորդ տուրի հանդիպումները պետք է տեղի ունենա առաջիկա շաբաթ-կիրակի օրերին: «Իմպուլս» - «Միկա» խաղը նախատեսված է մարտի 31-ին, իսկ
«Ուլիս» - «Գանձասար» հանդիպումը` ապրիլի 1-ին: