A
A
Հայաստանի տղամարդկանց ընտրանին 3-րդն է
Գերմանական Դորտմունդում շարունակվում է սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունը:
Հայաստանի կանանց հավաքականը, որը ընդգրկվել է 3-րդ դիվիզիոնի K խմբում, 4-րդ տուրի խաղում պարտվեց Իրանի թիմին՝ 0:3: Մեր ընտրանին վաստակել է 5 միավոր եւ զբաղեցնում է նախավերջին 5-րդ տեղը: Այսօր մերոնք կմրցեն Մեքսիկայի թիմի հետ, որը նույնքան միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում:
Հայաստանի տղամարդկանց ընտրանին երեկ միանգամից երկու հանդիպում անցկացրեց: Առաջինում մեր թենիսիստները լարված պայքարում պարտվեցին Նոր Զելանդիային՝ 2:3, իսկ երկրորդում 3:0 հաշվով հաղթեցին Եմենի հավաքականին:
Չորս տուրից հետո Հայաստանը 4-րդ դիվիզիոնի N խմբում 6 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: Այսօր մեր թիմը ուժերը կչափի Ադրբեջանի ընտրանու հետ, որը 5-րդն է խմբում: