A
A
Կանայք հաղթեցին, տղամարդիկ՝ պարտվեցին
Դորտմունդում ընթացող սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ խաղում 3։2 հաշվով հաղթեց Մոնղոլիային։ Մեր թիմը 3-րդ դիվիզիոնի K խմբում այժմ զբաղեցնում է նախավերջին 5-րդ տեղում։ Այսօր Հայաստանի թենիսիտուհիները կմրցեն Իրանի ներկայացուցիչների հետ։
Մեր տղամարդկանց հավաքականը առաջին պարտությունը կրեց մրցաշարում՝ 0։3 հաշվով զիջելով Ղազախստանին։ Երկու տուրից հետո Հայաստանը իր խմբում 3 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը։
Մարտի 27-ին մեր թենիսիստները կհանդիպեն Նոր Զելանդիայի թիմի հետ, որը նույնպես 3 միավոր ունի։