Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարճատեւ «մարզում» ճանապարհին

Սպորտ
76991be609a7be823b0888e8e704b876

Հունգարացի վարորդները երկրի մայրաքաղաք Բուդապեշտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ուշագրավ երեւույթի ականատես են դարձել. ռուսաստանցի մարզիկները խմբով հրելիս են եղել հսկա ավտոբուսը:

Ինչպես հետո պարզվել է, դա Ռուսաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականն է եղել: Սակայն թիմի մարզիչները այդ մեթոդով ոչ թե ցանկացել են բարձրացնել իրենց սաների ֆիզիկական պատրաստությունը, այլ պարզապես հանձնարարել են գործի դնել ավտոբուսի հանգած շարժիչը:

Բարեբախտաբար շարժիչը արագ միացել է, եւ Ռուսաստանի պատանի ֆուտբոլիստները շարունակել են ճանապարհորդությունը դեպի Տատաբանյա քաղաք, որտեղ մարտի 23-28-ը մասնակցելու են Եվրոպայի 2012 թ առաջնության էլիտ փուլի մրցաշարին: