A
A
Ֆրանսիա կմեկնի Սլավիկ Հայրապետյանը
Ֆրանսիայի Նիս քաղաքում կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 16-ամյա գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Երեք օր առաջ Սլավիկ Հայրապետյանը հաղթող էր ճանաչվել Ռիգայի միջազգային մրցումներում: Նրա ավագ եղբայրը՝ Սարգիսը, զբաղեցրել էր երկրորդ տեղը:
Հայաստանի գեղասահքի հանրապետական ֆեդերացիայի մարզչական խորհուրդը, հաշվի առնելով այդ մրցաշարի արդյունքները, որոշել է աշխարհի առաջնություն գործուղել հենց կրտսեր Հայրապետյանին:
Հավելենք, որ մեր պատանի գեղասահորդը ելույթ է ունենալու նոր ծրագրով` Արա Գեւորգյանի երաժշտության ուղեկցությամբ: