Անդրանիկի բռունցքը ոսկի է
Հելսինկիում տեղի ունեցած բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 6 պատվիրակներից հաջող հանդես եկավ միայն Անդրանիկ Հակոբյանը:
Կաշվե ձեռնոցի մեր առաջատարը 75 կգ քաշայինների մրցումներում պարտության մատնելով իր բոլոր մրցակիցներին, գրավեց առաջին տեղը եւ հաստատեց իր բարձր կարգը: Եզրափակիչում նա 20:7 հաշվով վստահ առավելության հասավ Շվեդիան ներկայացնող Ամիր Սմեսեմի նկատմամբ:
Մեր մնացած բռնցքամարտիկները` Կորյուն Սողոմոնյանը (49 կգ քաշային կարգ), Արամ Ավագյանը (56 կգ), Արամ Պուլուզյանը (64 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ) եւ Հրայր Մաթեւոսյանը (69 կգ) պարտվեցին կիսաեզրափակիչում եւ գրավեցին 3-րդ տեղը:
Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արմեն Զաքարյանը եզրափակիչ մարտում պարտության մատնելով Աբդելհալկ Աաթանարիին, հաղթող ճանաչվեց իր քաշային կարգում (64 կգ):