A
A
3 բրոնզ եւ 1 ոսկի
Սերբիայի մայրաքաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ըմբիշները խաղարկված 56 մրցանակներից նվաճեցին միայն 4-ը:
Երեկ հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ քաշային կարգ) գրավեց 3-րդ տեղը եւ բավարարվեց բրոնզե մեդալով:
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը (96 կգ) նույն առաջնությունում նվաճել էր չեմպիոնի կոչումը, իսկ Յուրի Պատրիկեեւը (ծանր քաշ) դարձել էր բրոնզե մեդալակիր:
Ազատ ոճայինների մրցաշարում մեր ըմբիշներից մրցանակային տեղ է զբաղեցրել միայն Դավիթ Սաֆարյանը (66 կգ), արժանացել է բրոնզե մեդալի: