A
A
Պարտվեց վճռորոշ մարտում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանին չհաջողվեց բրոնզե մեդալ նվաճել Բելգրադում տեղի ունեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
55 կգ քաշայինների մրցումներում մեր մարզիկը, հաղթելով առաջին երկու մրցակիցներին, մտավ կիսաեզրափակիչ: Այս փուլում Միհրան Ջաբուրյանը պարտվեց ապագա չեմպիոն, ռուսաստանցի Ջամալ Օտարսուլթանովին: Ցավոք, 3-րդ տեղի համար մրցամարտում մեր ըմբիշը զիջեց 2011 թ աշխարհի փոխչեմպիոն, բուլղարացի Ռադոսլավ Վելիկովին:
Այսօր պայքարի մեջ կմտնեն մինչեւ 74 կգ եւ 120 կգ քաշային ըմբիշները: Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն համապատասխանաբար Մուսա Մուրթազալիեւը եւ Ռուսլան Բասիեւը:
Վերջինը 1/8 եզրափակիչ մարտում կմրցի ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովի հետ: