A
A
Յուրա Մովսիսյանը ակամայից հաղթել է
Ռուսական ֆուտբոլի վիճակագիրները հետաքրքիր փաստ են հայտնաբերել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին:
Պարզվում է, որ «Կրասնոդարը» երեք անգամ հաղթանակ է տարել, երբ հայազգի ֆուտբոլիստը չի կարողացել իրացնել 11 մ հարվածը: Վերջին անգամ նույնը արձանագրվել է Ռուսաստանի առաջնության 33-րդ տուրի «Կրասնոդար» - «Ռոստով» խաղին, երբ Յուրա Մովսիսյանը 10-րդ րոպեին չի կարողացել իրացնել իր իսկ կողմից վաստակած 11 մ հարվածը, սակայն նրա թիմը ի վերջո հաղթել է 1:0 հաշվով:
Ի դեպ, «Կրասնոդարի» այն հանդիպումներում, որոնցում մեր ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել (8 հանդիպում), «կանաչ ցուլերը» հիմնականում հաղթել են իրենց մրցակիցներին (7): Այնպես որ, Յուրա Մովսիսյանը կամա թե ակամա մասնակցել է իր թիմի տարած 12 հաղթանակներից 10-ին: