Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը նահանջեց

Սպորտ
64e52b7ba8f3808680a510bd81a3842b

ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին զբաղեցնում է 44-րդ տեղը: Անցած մեկ ամսվա ընթացքում Հայաստանը նահանջել է երեք հորիզոնականով:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին անցկացրած ընկերական հանդիպումներում մեր ընտրանին պարտվել էր Սերբիային (0:2) եւ հաղթել Կանադային (3:1):

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը՝ Իսպանիայի հավաքականը: Երկրորդ տեղում Հոլանդիան է, իսկ Գերմանիան նահանջեց երրորդ հորիզոնական:

2014 թ աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներից Իտալիան 9-րդն է աղյուսակում, Դանիան 11-րդը, Չեխիան` 29-րդը, Բուլղարիան` 85-րդը, Մալթան` 148-րդը: