A
A
Ֆուտբոլիստները գործադուլ են հայտարարել
Հունական «Արիս» թիմի ֆուտբոլիստները երկօրյա գործադուլ են հայտարարել` ակումբի կողմից իրենց աշխատավարձերը ուշացնելու պատճառով:
Նրանք երեկ հրաժարվել են մարզվել: Այսօր ֆուտբոլիստները նույնպես չեն ներկայանա պարապմունքին:
Եթե «Արիսի» ղեկավարությունը առաջիկա չորեքշաբթի չբավարարի ֆուտբոլիստների պահանջը, ապա նրանք մտադիր են անժամկետ գործադուլ հայտարարել եւ հրաժարվել ոչ միայն մարզումներից, այլեւ Հունաստանի առաջնության խաղերից:
Նշենք, որ «Արիս» ֆուտբոլային ակումբը ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով արդեն մի քանի ամիս է, չի կարողանում մարել ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ կապված պարտքերը: