Ընդլայնված կազմով կգնան Կիպրոս
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակեց Կիպրոսի ավանդական միջազգային մրցաշարին պատրաստվելու նպատակով ձեւավորված թիմի նախնական կազմը`
Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մոսկվա, Ռուսաստան), Ստեփան Ղազարյան («Բանանց»), Արսեն Պետրոսյան («Փյունիկ»), Գրիգոր Մելիքսեթյան («Փայքան», Իրան)
Պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան, Արտակ Եդիգարյան, Արթուր Յուսպաշյան, Վարազդատ Հարոյան (բոլորը «Փյունիկ»), Հրայր Մկոյան («Սպարտակ» Նալչիկ, Ռուսաստան), Վալերի Ալեքսանյան («Սանաթ Նավթ», Իրան), Լեւոն Հայրապետյան («Լեխիա», Լեհաստան), Ռոբերտ Արզումանյան («Յագելոնիա», Լեհաստան), Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան («Բանանց»), Անդրանիկ Ոսկանյան («Միկա»)
Կիսապաշտպաններ` Արթուր Եդիգարյան, Էդգար Մալաքյան, Դավիթ Մանոյան, Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»), Կառլեն Մկրտչյան, Գեւորգ Ղազարյան («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Մարկոս Պիզելլի («Կուբան», Ռուսաստան), Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր», Ուկրաինա), Զավեն Բադոյան (ԲԱՏԵ, Բելառուս), Վալտեր Պողոսյան («Բանանց»), Մասիս Ոսկանյան («Ռոզելար», Բելգիա), Արաս Օզբիլիս («Այաքս», Հոլանդիա)
Հարձակվողներ` Յուրա Մովսիսյան («Կրասնոդար», Ռուսաստան), Արթուր Սարկիսով («Շիննիկ», Ռուսաստան), Նորայր Մամեդով («Ցվոլլե», Հոլանդիա), Հովհաննես Հովհաննիսյան («Փյունիկ»)
«Ընդլայնված կազմով հավաքի հիմնական նպատակը հնարավորինս շատ ֆուտբոլիստների դիտարկելն է: Կփորձարկվեն մեծ թվով ֆուտբոլիստներ երիտասարդական հավաքականից, ովքեր հնարավորություն կստանան հանդես գալու Ազգային թիմում: Երկու հանդիպումների ընթացքում բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն կտրվի խաղալու»,- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջում հրապարակել է Վարդան Մինասյանը:
Նշենք, որ փետրվարի 26-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Կիպրոսի Լիմասոլ քաղաք: Մեր թիմը փետրվարի 28-ին ընկերական հանդիպում կանցկացնի Սերբիայի ընտրանու հետ, իսկ մեկ օր անց ուժերը կչափի Կանադայի ազգային ընտրանու հետ: