Մեր ծանրորդները դոպինգ են օգտագործել
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որակազրկել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի երկու ծանրորդների՝ Էլեն Գրիգորյանին եւ Գեւորիկ Պողոսյանին, քանի որ նրանց դոպինգ անալիզները դրական արդյունք են տվել:
Էլեն Գրիգորյանին որակազրկել են մինչեւ 2015թ. ապրիլի 12-իը, իսկ Գեւորիկ Պողոսյանինին`մինչեւ փետրվարի 24-ը:
ԾՄՖ տվյալներով, այժմ որակազրկման մեջ են գտնվում ընդհանուր թվով 5 մարզիկ-մարզուհիներ (2008-ին չորս տարով որակազրկվել էին Հեղինե Եփրեմյանը, Լիանա Մանուկյանը եւ Արտակ Մկրտչյանը):
Ի դեպ, VADA-ն դոպինգ օգտագործելու համար չորս տարով որակազրկել է 2011 թ կանանց +75 կգ քաշային կարգում աշխարհի բրոնզե մեդալակիր, ուկրաինուհի Օլգա Կորոբկային: Նրա արդյունքները չեղյալ են հայտարարվել, ուստի պոկում վարժությունում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրի կոչումը շնորհվել է մեր Հռիփսիմե Խուրշուդյանին:
Իսկ ահա 85 կգ քաշային Էդգար Գեւորգյանին կհանձնվի Եվրոպայի առաջնության պոկում վարժության բրոնզե մեդալը, քանի որ նախկին մեդալակիրը` Իսրայելը ներկայացնող ուկրաինացի Անատոլի Միշուկին ԾՄՖ-ն նույնպես որակազրկել է: