Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստուգողականը՝ 3:1 հաշվով

Սպորտ
ad9f6aecb3e4244267ed34cd6f5f1e00

Կապանի «Գանձասարը», որն այս օրերին ուսհավաք է անցկացնում Սոչիում, առաջին ստուգողական խաղում հաղթել է «Ժեմչուժինա-Սոչի» ակումբի փոխարինողների թիմին` 3:1 հաշվով: Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեցին Կապանի ակումբի մամուլի ծառայությունից:

Հաջորդ ստուգողական խաղը «Գանձասարը» կանցկացնի փետրվարի 8-ին, Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնում հանդես եկող Օսկոլի «Մետալուրգի» հետ:

Արտասահմանում ուժերի ստուգարք կազմակերպեց նաեւ Հայաստանի չեմպիոնը՝ Երեւանի «Ուլիսը»: Վրաստանում ուսհավաք անցկացնող ուլիսցիները ընկերական խաղում պարտվել են այդ երկրի 1-ին խմբում հանդես եկող Բաթումիի «Դինամոյին»` 0:1: