A
A
Կպայքարեն հանուն «Մեծ սաղավարտի»
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այսօր մեկնարկած «Մեծ սաղավարտի» մրցաշարում մասնակցում են Հայաստանի 3 ձյուդոյիստներ:
Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից: Նա առաջին մարտում կմրցի Ֆրայզեր Վիլ (Կանադա) - Ուլուգբեկ Ազիզով (Ուզբեկստան) զույգի հաղթողի հետ:
Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնող Գայանե Հարությունյանը (48 կգ քաշային կարգ) որակավորման փուլի առաջին մարտում պարտվեց ֆրանսուհի Շառլոտ Գաբրիելիին եւ ավարտեց ելույթները: Մեր երկրորդ մասնակիցը՝ Ժաննա Ստանկեւիչը (57 կգ) այսօր կմրցի ռուսաստանցի Իրինա Զաբլուդինայի հետ: