Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոբ Բրեդլին միացել է ցուցարարներին

Սպորտ
66cf5bb7319379ea14df65fd38a75d4f

Ֆուտբոլի Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչ Բոբ Բրեդլին իր կնոջ հետ մասնակցել է երկրի ֆուտբոլի առաջնության խաղի ժամանակ մահացած երկրպագուների մահվան հանգամանքները պարզելու պահանջով կազմակերպված ցույցերին:

Ներքին գործերի նախարարության շենքի մոտ կազմակերպած բողոքի ակցիայում մասնակիցները Պորտ Սաիդում տեղի ունեցած ողբերգությունը որակել են որպես միտումնավոր սպանություն: Նրանց կարծիքով, անկարգությունները հրահրել են մեկ տարի առաջ պաշտոնանկ արված նախագահի` Հոսնի Մուբարաքի կողմնակիցները:

«Ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ: Ուզում եմ աղոթել մահացածների համար եւ հարգել նրանց հիշատակը: Այդ իսկ պատճառով, դուրս եմ եկել փողոց եւ միացել ցուցարարներին: Այն, ինչ կատարվել է այստեղ, շատ ավելի լուրջ պատճառներ ունի» - ասել է ամերիկացի մասնագետը:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Պորտ Սաիդում կայացած «Ալ Մասր» - «Ալ Ահլի» խաղից հետո տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով 74 մարդ մահացել է, իսկ մոտ 1000 հոգի վնասվածքներ են ստացել: