Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոման Բերեզովսկին վերադարձավ «Դինամո»

Սպորտ
a69ef55e52fa1924182a514892b7abd7

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին այսօր առաջին մարզումն է անցկացրել Մոսկվայի «Դինամոյի» կազմում, իսկ պարապմունքից հետո նա պայմանագիր է ստորագրել ռուսական ակումբի հետ:

Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2013 թ հունիսի 30-ը:
«Այն 6 տարիներին, որ բացակայել եմ «Դինամոյից», ակումբը մի քանի քայլ առաջ է անցել: Դա վերաբերում է ենթակառուցվածքներին, թիմին եւ այն ամենին, ինչը կապված է «Դինամոյի» հետ: Երջանիկ եմ, որ նորից հայտնվեցի այստեղ, եւ կաշխատեմ օգնել թիմին՝ մրցաշրջանի վերջում»- պայմանագիրը կնքելուց հետո հայտարարել է 37-ամյա դարպասապահը:
Հիշեցնենք, որ Ռոման Բերեզովսկին «Դինամոյում» հանդես էր եկել 2002-2005 թվականներին: