Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասարը»` Սոչիում

Սպորտ
d5bb52c3225ce67919e1fc23fd7cc7e6

Կապանի «Գանձասարն» այսօր մեկնեց Սոչի, որտեղ կանցկացնի այս տարվա առաջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքը:

Գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց, որ թիմը Սոչի է մեկնում ընդամենը 20 ֆուտբոլիստով:

«Մեր թիմում հանդես եկող, ինչպես նաեւ փորձաշրջան անցնող աֆրիկացի լեգեոնականները մնացել են Հայաստանում, քանի որ Ռուսաստանի դեսպանատունը նրանց մուտքի վիզա այդպես էլ չտրամադրեց: Նրանք կմարզվեն անհատական ծրագրով: Սոչիում մեզ կմիանան բրազիլացի, մոլդովացի եւ սերբ խաղացողներ, որոնց կփորձարկենք ստուգողական խաղերի ժամանակ: Պայմանավորվածություն ունենք նաեւ Հայաստանի հավաքականում նախկին ֆուտբոլիստ Հրաչ Յագանի հետ, որը պետք է մեզ միանա Սոչիում»:

«Գանձասարը» հավաքի ընթացքում նախատեսել է երկու ստուգողական հանդիպում՝ փետրվարի 4-ին եւ 12-ին, սակայն Աբրահամ Խաշմանյանը չի բացառում, որ այդ խաղերի միչեւ ընկած ժամանակահատվածում նույնպես մեկ ստուգողական մրցավեճ կանցկացնեն»:

Տեղեկացնենք, որ Կապանի ակումբը մինչեւ մրցաշրջանի մեկնարկը պլանավորել է եւս երկու ուսումնամարզական հավաք: Փետրվարի 16-28-ը «Գանձասարը» կհանգրվանի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, իսկ մարտի 3-16-ը ուսհավաք կկազմակերպի թուրքական Անթալիայում: