Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանի համեստ արդյունքները

Սպորտ
752a43de04ae58026e6453329b75d180

Հոլանդական Վեյք ան Զեեում ընթացող շախմատային փառատոնին մասնակցող մեր շախմատիստուհի Էլինա Դանիելյանը առայժմ համեստ արդյունքներ է ցույց տալիս:

C խմբի մրցաշարի 9-րդ տուրում նա խաղաղ դաշն կնքեց գերմանուհի Եղիսաբեթ Պաետցի հետ: Էլինա Դանիելյանը անցկացրած պարտիաներից 6-ը ոչ-ոքի է ավարտել, իսկ երեքում պարտություն է կրել: Նա 3 միավորով առայժմ բաժանում է 11-13-րդ տեղերը:

Այսօր մեր շախմատիստուհին կմրցի հոլանդացի գրոսմայստեր Դաան Բրանդերբուրգի հետ, որը ունի 5 միավոր եւ ընթանում է 4-րդ տեղում: