A
A
Երկու մասնակից
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանը եւ Գաբրիել Սարգսյանը այժմ գտնվում են Ջիբրալթարում, որտեղ վաղը մեկնարկելու է շախմատի 10-րդ հոբելյանական միջազգային փառատոնը:
Մեր շախմատիստները հանդես կգան Masters մրցաշարում, որտեղ մասնակցելու հայտ են ներկայացրել 58 երկրների 246 շախմատիստ, այդ թվում 57 գրոսմայստեր: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 10 տուրով: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 155 հազար ֆունտ սթեռլինգ: Առաջին տեղը կստանա 20 հազար ֆունտ սթեռլինգ պարգեւավճար, 2-րդը` 12 հազար, 12-րդը` 1000:
Մասնակիցների անհատական ռեյտինգով մեր Սերգեյ Մովսիսյանը 10-րդն է, իսկ Գաբրիել Սարգսյանը` 13-րդը: Այդ ցուցանիշով մրցաշարի ֆավորիտներ են համարվում ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը եւ ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը: